
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԴԱՀԿ պետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԴԱՀԿ պետն ազատվել է պաշտոնից։ Որոշումը ստորագրվել է մայիսի 12-ին։
«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։