Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նիկոլ Փաշինյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
25/05/2018 18:47
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում ամբողջությամբ կներդնի իր փորձը՝ ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը հետևողականորեն հասնելու նպատակով:

Ընդգծելով, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը՝ վարչապետը հավելել է, որ այդ վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի: «Սկսած վարչապետից, ավարտած պետական համակարգի ամենացածրաստիճան պաշտոնյայով՝ պետք է խնդիր դնենք աշխատանքի զգացողությունը փոխարինելու առաքելության զգացողության, որովհետև սա է այն բարոյահոգեբանական հենքը, որը մեզ կստիպի դիմակայել անլուծելի թվացող խնդիրներին: Այս ամենի արդյունքում կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով, վարչապետը նշել է, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր:

ԶՈւ-երի կառավարման տեսակետից վարչապետը կարևորել է միանձնյա ղեկավարության սկզբունքի ապահովումը, ԶՈւ-երում կրթական գործընթացի մակարդակի բարձրացումը ոչ միայն զինվորական, ռազմական հմտությունների, այլ նաև անձի կրթական ցենզի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Իհարկե, չափազանց կարևոր խնդիր է մեր սպայական կազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի և ընդհանրապես սպայի դերի բարձրացումը: Հստակ խնդիր է դրված էականորեն բարձրացնել պետական եկամուտների մակարդակը, ինչին, բնականաբար, պետք է հետևի նաև ԶՈւ-երի ֆինանսավորման ավելացումը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով սպաներին բնակարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: «Սա կարևորագույն գործոն է և մեր կառավարությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի այս խնդիրները լուծելու համար: Համոզված եմ, որ ԶՈւ-երում, անվտանգության խորհրդում կան անհրաժեշտ ինտելեկտուալ ներուժ, անհրաժեշտ մթնոլորտ, որպեսզի այս բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ԶՈւ-ի 2018-2024 թթ. զարգացման ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն պետք է իրագործվի հետևողականորեն, բավարարի ժամանակի պահանջներին, արձագանքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությանը և համարժեք լինի ԶՈւ-ի իրական կարիքներին: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը: Բանակ ասելով՝ ես ընկալում եմ զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը և թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը: Վստահ եմ, որ բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի: Բանակի աչալուրջ հայացքը պետք է ուղղված լինի դեպի հակառակորդը, և այդ սկզբունքը պետք է պահպանել ու պաշտպանել բոլոր մակարդակներում»:

Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայակից գործընկերներին համատեղ ծառայության համար: Նա ԳՇ նորանշանակ պետին մաղթել է հաջողություններ՝ հույս հայտնելով, որ ԶՈւ-ում ստեղծված ավանդույթները կպահպանվեն ու կզարգանան:

ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ կփորձի գործով փոխհատուցել այդ վստահությունը:

Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ-երի գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին է հանձնել ԶՈՒ-երի ռազմադրոշը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11