Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հրապարակ․ Արարատ Միրզոյանին հաջողվե՞ց առանձին հանդիպում ունենալ ՌԴ վարչապետ Դվիտրի Մեդվեդևի հետ
05/06/2018 10:43
Կիսվել

Հրապարակ․ Արարատ Միրզոյանին հաջողվե՞ց առանձին հանդիպում ունենալ ՌԴ վարչապետ Դվիտրի Մեդվեդևի հետ

«Երեկ մենք դիմեցինք և ողջ օրը սպասեցինք, որ կառավարության լրատվականները կպատասխանեն մեր հարցերին։ Խոստացան, բայց չուղարկեցին։ Հարցերն առնչվում էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Դուշանբե կատարած այցին, ուր նա մասնակցել էր ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։

Փորձում էինք ճշտել՝ պարոն Միրզոյանը հանդիպե՞լ է ՌԴ վարչապետի հետ։ Եթե՝ ոչ, մերո՞նք չեն նախաձեռնել, թե՞ ռուսական կողմը։

Հիշեցնենք․ ի պատասխան մեր լուրի՝ «թիվ մեկ բորտով» և մեծ պատվիրակությամբ մեկնելու կապակցությամբ, Միրզոյանը պարզաբանել էր, գրելով՝ նիստի մասնակիցներին «տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորությունները, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ 1-ին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձևաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը»։

Հիշեցնենք, որ վարչապետների հանդիպումներին հայկական կողմը ներկայացնող ղեկավարները՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, միշտ «տետ ա տետ» հանդիպումներ են ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ։ Իսկ ՀՀ Սահմանադրությունն առաջին փոխվարչապետի պաշտոն առհասարակ չի նախատեսում, այսինքն՝ «լիազորությունների փոխանցման» մասին խոսք լինել չի կարող»,- գրում է «Հրապարակ» թերթը :

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85