Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Արթուր Խաչատրյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
12/06/2018 12:03
Կիսվել

Արթուր Խաչատրյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար  Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված գործակցության բարձ մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները խարսխված են երկարամյա պատմություն ունեցող համագործակցության վրա։

Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել քննարկել գյուղատնտեսության ոլորտում ԵՄ-ի աջակցությանն առնչվող հարցերը՝ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունների տիրույթում, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության տեսլականը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկրում մրցակցային գյուղատնտեսության զարգացմանը և արտահանումների խթանմանը, մասնավոր հատվածում կատարվող ներդրումների օժանդակմանը, անասնաբուծության ոլորտի զարգացմանը, կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, բուսասանիտարական հսկողության ապահովմանը, կրթական և խորհրդատվական համակարգի բարեփոխումներին, այդ թվում՝ ֆերմերային քոլեջների հիմնմանը, օրգանական գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին։

Արթուր Խաչատրյանն իր խոսքում կարևորել է փոքր գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման օժանդակության հարցը։

«Գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասը ստացվում է փոքր գյուղացիական տնտեսություններից, որոշ շրջաններում այդ ցուցանիշը ընդհուպ 90 տոկոսի է հասնում։ Մեր ջանքերն ուղղված են լինելու, որպեսզի աջակցենք միավորումների, կոոպերատիվների ստեղծմանը, որտեղ ֆերմերները ոչ միայն գյուղատնտեսական առաջնային արտադրանք կստեղծեն, այլև հնարավորություն կունենան դրանք վերամշակել։ Սա նաև հնարավորության կտա շուկայի, մասնավորապես գնային քաղաքականության վրա նրանց ազդեցությունը ուժեղացնել»,- շեշտել է նախարար Խաչատրյանը։

Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության զարգացումը չպետք է տարանջատել գյուղական համայնքների զարգացումից, միաժամանակ անդրադարձել է գործող սուբսիդավորման քաղաքականությունը վերանայելու և նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությանը, ինչը խթաններ կստեղծի մշակվող հողատարածքների ծավալների ավելացման համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի հետ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության (CEPA) շրջանակում աշխարհագրական նշումների համակարգի ներդրման և Հայաստանի բրենդինգի ուղղությամբ տարվող աշխատանքների, գյուղական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90