Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ազատվել է աշխատանքից
Զարմինե Զեյթունցյանի լիազորությունները՝ որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, դադարեցվել են՝ պայմանավորված այդ պաշտոնում նոր նշանակումով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Կոմիտեի նոր նախագահ է նշանակվել Հռիփսիմե Գրիգորյանը:
Զեյթունցյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016-ի հոկտեմբերին: