Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը
21/06/2018 13:22
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Մեկնարկին վարչապետը կառավարության անունից շնորհավորել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա և բոլոր բուժաշխատողներին՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցին և նշել, որ այն չի ընդունել: «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը: Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի, Արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար: Մենք պետք է հանրության, մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այն որոշման, որը մենք կայացրեցինք և ԱԺ-ն հաստատեց, առանցքային նպատակը նախ և առաջ ժամանակ շահելն է, որպեսզի խորը, լուրջ քննարկում ունենանք: Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի հենց իմ նշած հարցերի լուծման համատեքստում և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կառավարության մյուս անդամների՝ շահագրգիռ նախարարությունների, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատի, որպեսզի առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ և ընդհանրապես ունենանք խնդիրների օրակարգը, ցանկը ու հասկանանք, թե դրանք ինչպես ենք քննարկելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքներին անդրադառնալու համար: «Գիտեք, որ իմ հրաժարականի պատճառը եղել է հենց սկզբունքների հետ անհամաձայնությունը և մենք պարտավորություն ունենք նաև ապահովելու համակարգի հուսալիությունն ու այն մոտեցումները, որ ներկայացվելու է Ձեզ: Պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծն իմ գործընկերներին նախնական քննարկման համար: Ես տեսնում եմ նաև հանրության ձայնը լսելի դարձնելու, նախագիծը e-draft.am հարթակի միջոցով շրջանառելու անհրաժեշտություն, որտեղ կլինեն առաջարկություններ և շատ կարճ ժամանակում մենք կամփոփենք, նախագիծը կներկայացնենք կառավարության նիստին: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք աշնանը նախագիծը բերել վերջնական տեսքի, որն ընդունելի կլինի այնպես, որ հունվարի 1-ից կարողանանք գործարկել այդ լուծումներն և մոտեցումները: Գիտեք, որ ես առիթ եմ ունեցել ասելու, որ դա ամենադժվար ու բարդ խնդիրը չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար, իրականում խորքային խնդիր կա այստեղ աշխատելու և մեկ օրն անգամ այս ոլորտում խնդիրների լուծման հնարավորություն է տալիս: Պետք է անկեղծ ասեմ, որ դա ամենադժվար հարցը չէ: Շատ խնդիրներ կան նախարարությունում և ես կշարունակեմ պաշտոնավարել այդ խնդիրների առաջնահերթությունները ձեզ ներկայացնելով և լուծումներ տալով: Շատ կարճ ժամանակում կունենանք նաև կուտակային համակարգի մոտեցումների նախագիծ այն տեսքով, որի մասին խոսեցինք»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Ամենակարևորն այն է, որ մենք հիմա ապահովում ենք պրոցեսների բնականոն ընթացքը և մեր հիմնական խնդիրը պետք է լինի հենց դա, որպեսզի ամեն ինչ իրականացնենք հենց հայտարարված սկզբունքների շրջանակներում»:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85