ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետները Օտտավայում մասնակցել են բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի 6-րդ տարեկան համաժողովին
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետներ Աշոտ Ավետիսյանը եւ Աշոտ Եղիազարյանը հունիսի 18-21-ը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մասնակցել են Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի (GN-PBO) 6-րդ տարեկան համաժողովին:
Միջոցառման շրջանակում հայ փորձագետները ներկայացրել են Հայաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակի առաքելությունը, ստեղծման իրավական շրջանակը, գործառույթներն ու կատարած աշխատանքի արդյունքները:
Համաժողովի կազմակերպիչների կողմից կարեւորվել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասնակցությունը եւ ընդգրկումը Բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի աշխատանքներում, ինչը կխթանի Հայաստանի օրենսդիր մարմնի կառույցի զարգացմանը, ինչպես նաեւ ցանցում ընդգրկված տարբեր երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության ընդլայնմանը եւ լավագույն փորձի փոխանակմանը: