Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Փաշինյան․ մարտավարական և ռազմական առումով Նախիջևանի ուղղությամբ որևէ բան չի փոխվել
26/06/2018 13:34
Կիսվել

Փաշինյան․ մարտավարական և ռազմական առումով Նախիջևանի ուղղությամբ որևէ բան չի փոխվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ: «Այսինքն, այս առումով որևէ բան չի փոխվել: Որոշակի դիրքերի շարժ է տեղի ունեցել: Եվ ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից այդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել: Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ: Ընդ որում, խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ որևէ տարածք կորսվի առանց մի հատ կրակոցի: Ադրբեջանը որոշ դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ թեմային՝ մենք որևէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, և ընդամենը ուզում եմ ասել, որ մարտավարական և ռազմական առումով Նախիջևանի ուղղությամբ որևէ բան չի փոխվել, մենք ունենք նույն իրավիճակը, որն ունեցել ենք մի քանի ամիս առաջ»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այնտեղ դիրքերի որոշակի տեղափոխություն է տեղի ունեցել, ինչի պատճառով իրավիճակի որոշակի լարում է եղել, և իրավիճակը շարունակում է մնալ որոշակի լարված, սակայն ծայրից ծայր անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս խնդրի կապակցությամբ: «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի այն մտավախությունները, մարտահրավերները և ռիսկերը որոնք կարող են բխել իրադրության այսպիսի փոփոխությունից, դարձնենք կառավարելի»,- մանրամասնեց Փաշինյանը:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե Ադրբեջանը վերաբնակեցրել է Նախիջևանի հատվածում գտնվող Գյուննութ գյուղը՝ վարչապետը նշեց, որ այդ գյուղի տարածքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել մեր զինված ուժերի տեսադաշտում և հսկողության ներքո: «Այնպես որ այնտեղ վերաբնակեցման մասին լուրերն անհեթեթություն են: Ռազմական ռիսկի առումով մեզ համար որևէ էական և շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել: Ես չեմ ասում, որ մենք ընդհանրապես որևէ մտավախություն չպետք է ունենանք, սակայն չեմ էլ ասում, որ պետք է առանաձնահատուկ լարվածության մեջ լինենք: Մենք պետք է մեր զգոնությունը պահենք բոլոր ուղղություներով, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում»,- եզրափակեց վարչապետը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11