Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 58860.43-1.34 TOPIX - 3840.02-1.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23508.17-1.03 SSEC - 3584.58-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
17/11/2026  CBA:  USD - 360.51+0.07 GBP - 475.51+0.16
17/11/2026  CBA:  EURO - 396.13-0.57
17/11/2026  CBA:  GOLD - 44951-138 SILVER - 553.22-26.72
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության օրվա առթիվ
04/07/2018 10:36
Կիսվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին «Բիզնես24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական էջից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և հասարակական նոր իրողությունները թույլ են տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաև մեր հարաբերությունները:

Մենք պատրաստակամ ենք անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման նպատակով, ինչի համար ամուր հիմք են ընդհանուր արժեհամակարգը, արմատավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը:

Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման և բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբևէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար:

Չափազանց կարևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:

Գոհունակությամբ պետք է նշեմ նաև ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքի առանձնահատուկ դերը, որն իր գործուն կառույցներով և անվերապահ նվիրվածությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը ամուր կերպով շաղախում է մեր երկրների բարեկամությունը»:

17/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.07
Եվրո (EUR)
396.13
-0.57
Ռուբլի (RUR)
4.3703
+0.001
Լարի (GEL)
138.98
+0.03
44951
-138
Արծաթ
553.22
-26.72