Պաշտոնական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Նիկոլ Փաշինյան. Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ
20/07/2018 16:54
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապշած է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ստացվող տեղեկություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վարչապետն ասաց հուլիսի 20-ին հրավիրված ասուլիսում:

«Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ուղղակի ապշած եմ ստացված տեղեկություններից:  Ես մեկ-մեկ ասում էի՝ այնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց այսօր ապշած եմ, որ Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներևակայելի է: Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին դա ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում: Սա ահավոր մի երևույթ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր՝ վարչապետ ընտրվելուց երկու ամիս է անցել, բայց ինքն ամեն օր զարմանում է: «Ու որքան տեսնում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե այդպիսի բան ո՞նց է հնարավոր: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ասում՝ ահա, ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք և այլն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ներկայացուցչին ասել է՝ էլ մի շարունակի, ես պատրաստ չեմ մեկ օրում այսքան տեղեկություն ստանալ ու հոգեկան հավասարակշռությունս եմ ուզում պաշտպանել: «Խնդրում եմ՝ հենց հիմա դադարեցրու: Երբ ինքը հանում էր ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ: Ես ասում էի՝ այսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշին պատմեք: Ու սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու դա այն վարչապետն է, որ ամեն օր քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ հայտարարել է, որ թալանվում է երկիրը, որ կոռուպցիա է, «բեսպրեդել» է: Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել, ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ: Մենք ասում ենք՝ նպաստների ոլորտում կոռուպցիա կա. կոռուպցիա՞: Կոռուպցիան ի՞նչ է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98