Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 83.40+5.25 WTI - 78.00+4.11
COMEX:  GOLD - 4242.00-0.59 SILVER - 61.44-1.06
COMEX:  PLATINUM - 1749.90-0.91
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 158.37+0.44 EUR/GBP - 1.1521-0.23
FOREX:  EUR/USD - 1.1521-0.23 GBP/USD - 1.3448-0.08
STOCKS RUS:  RTSI - 884.56-1.27
STOCKS US: DOW JONES - 53885.10-0.85 NASDAQ - 26348.35-0.06
STOCKS US: S&P 500 - 7709.96-0.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10867.89-0.19 CAC40 - 8699.71+0.35
STOCKS EUR:  DAX - 26140.13+0.05
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
«Քեթրին Գրուպ»-ում և վերջինիս հետ փոխկապակցված մի քանի ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում պետբյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի հարկ
24/07/2018 15:52
Կիսվել

«Քեթրին Գրուպ»-ում և վերջինիս հետ փոխկապակցված մի քանի ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում պետբյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի հարկ

ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին։

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37