Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Տեխզննմամբ զբաղվող ընկերությունների կողմից փոխհատուցվել է պետությանը պատճառված 55.7 մլն ՀՀ դրամ վնասը
24/07/2018 17:52
Կիսվել

Տեխզննմամբ զբաղվող ընկերությունների կողմից փոխհատուցվել է պետությանը պատճառված 55.7 մլն ՀՀ դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ։

Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ տվյալ ընկերությունների պատասխանատու անձինք, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։ Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները պատշաճ չեն կատարել «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 21.11.2002թ. թիվ 1810-Ն որոշման 7-րդ կետով և 8-րդ կետի «ի» ենթակետով սահմանված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների վերահսկողության պարտականությունները՝ առաջացնելով էական վնաս և ծանր հետևանքներ։

Ի թիվս այլ ընկերությունների՝ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» և «Ավտոռադ», «Սեարվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության մեջ, ինչի առթիվ հարուցված քրեական գործերը քննվում են համապատասխանաբար ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Կոտայքի և Լոռու մարզային քննչական վարչությունների վարույթում։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխան իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին 10 մլն ՀՀ դրամ, «Ավտոռադ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից՝ 3մլն ՀՀ դրամ, «Սեարվի» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 6 մլն դրամ վճարելու մասին անդորրագրերը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատի և Տավուշի մարզային քննչական վարչությունների վարույթում քննվող քրեական գործերով համապատասխանաբար «Արարատյան ավտոկայան» և «Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերությունների կողմից ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել համապատասխանաբար 30 մլն և 6.7 մլն ՀՀ դրամ։

Այսպիսով՝ միայն նշված ոլորտում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է 55.7 մլն ՀՀ դրամ։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98