Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան։