
Գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով Բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր»,- նշված է հաղորդագրությունում: