Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք որոշ ապրանքներ կկարողանան ներմուծել ավելի մեծ ծավալներով
09/08/2018 17:29
Կիսվել

Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք որոշ ապրանքներ կկարողանան ներմուծել ավելի մեծ ծավալներով

Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթների և ապրանքների չափաքանակների վերանայման, ինչպես նաև իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մասնավորապես՝ ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների հարկման բազաների որոշման, ֆիզիկական անձանց տրամադրվող ծանուցագրի ձևում օրենքին կատարվող հղման և այլ դրույթների, ինչպես նաև ԵՏՀ 20.12.2017թ. թիվ 107 որոշման ընդունման հանգամանքով պայմանավորված՝ նաև ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների ամբողջովին վերանայման մասով: Ըստ հիմնավորման՝ իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների արժեքի որոշման, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, ինչպես նաև մի շարք ապրանքների չափման միավորների առնչությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս որոշմամբ անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալներով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այդպիսով՝ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։

«Այս որոշումը տնտեսական դաշտի վրա լավ ազդեցություն կթողնի», -նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն քաղաքացիներին ավելի էժան առևտուր անելու հնարավորություն կտա: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հորդորել է պատշաճ իրազեկել հանրությանը՝ չափաքանակների էական ավելացումների մասին: «ՊԵԿ-ը պետք է հրապարակի չափաքանակների վերաբերյալ նախկին և ներկայիս ցանկերը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե օրավանից է որոշումն ուժի մեջ մտնելու»,- նշել է վարչապետը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58