Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դավիթ Անանյան․ նվազելու է եկամտային հարկը, իսկ միկրոբիզնեսի համար սահմանվելու է սիմվոլիկ հարկ
23/08/2018 12:34
Կիսվել

Դավիթ Անանյան․ նվազելու է եկամտային հարկը, իսկ միկրոբիզնեսի համար սահմանվելու է սիմվոլիկ հարկ

Հայաստանում եկամտահարկի նվազեցման տարբեր սցենարներ կան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտային հարկը, իսկ միկրոբիզնեսի համար սահմանվելու է սիմվոլիկ հարկ: «Սցենարները շատ են, քննարկվում են տարբեր սցենարներ: 8-9 սցենար կա: Այս պահին չէի ցանկանա բացահայտել, որովհետև դրանցից ամեն մեկի տակ կան թվային հաշվարկներ, իսկ այդ հաշվարկները հիմնականում վերաբերվում են նրան, թե կոնկրետ եկամտային հարկի տոկոսադրույքների նվազեցման արդյունքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում, դրանց փոխհատուցում: Կա նաև երկրորդ մաս, թե ինչպիսի գործիքակազմ օրենսդրության մեջ պետք է փոխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ այն գումարները, որոնք ստացողների մոտ կբնորոշվեն որպես տնօրինվող եկամուտ, նաև բյուջետային կորուստ կբնորոշվեն պետական բյուջեի համար: «Ես հիմա չեմ ցանկանա որևէ թիվ հնչեցնել, որովհետև սցենարները բազմաթիվ են, և մենք նաև 2018թ. պետական բյուջեի եկամուտների առումով բավականին մեծ եկամուտներ ենք պլանավորում 2019թ. համար, հետևաբար մենք պետք է լինենք հաշվենկատ»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:

Հարցին, թե ե՞րբ տեղի կունենա եկամտահարկի նվազեցումը, Անանյանն ասաց, որ որոշումները կլինեն մոտ օրերս: «Սեպտեմբերին արդեն կառավարությունում կունենանք միասնական դիրքորոշում և հանրությանը տեղյակ կպահենք: Այսինքն, մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի Ազգային ժողովում»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98