Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Վերանայվում  է դպրոցների  ֆինանսավորման բանաձևը․ Արայիկ Հարությունյանի այցը՝ Տավուշի մարզպետարան
28/08/2018 13:30
Կիսվել

Վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը․ Արայիկ Հարությունյանի այցը՝ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան  խորհրդակցություն, որը  վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես «Բիզնես 24»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության   ընթացքում  բարձրաձայնել մարզի   կրթության   ոլորտիխնդիրները և   համատեղ քննարկել դրանց լուծմանն  ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում  նախարարն անդրադարձել  է նոր առարկայական չափորոշիչներին,  դասագրքերին,  դասապրոցեսի  կազմակերպմանը,  երեխաների ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրման  կարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև կառավարման խորհուրդների ձևավորման և դպրոցների  տնօրենների ընտրության կարգերում. «Մինչև հիմա խորհուրդները գործել ենոչ թե իրականացնելով իրենց  վերապահված գործառույթները, այլ ծառայելեն այսպես կոչված տեղի իշխանիկներին »,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին  ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը,  սակայն աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝  ի դեմս  ծնողների,տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն:

Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը` նախարարն ընդգծելէ, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթություն ստանալու իրավունքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի և դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցների ընդհանուր մակարդակը:

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է ընդհանուր խնդիրներին,մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:

Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի` նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում  է դպրոցների  ֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների   թվից բացի    կիրառվելու է  նաև գործակից   ըստ դասարանների թվի:

Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ  կայացնողը պետք է լինի դպրոցը, ուստի պետք է տիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37