Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Քննարկում՝ հայկական շինանյութերի որակական հատկությունների վերաբերյալ
30/08/2018 11:35
Կիսվել

Քննարկում՝ հայկական շինանյութերի որակական հատկությունների վերաբերյալ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ ճանապարհաշինարարության մեջ օգտագործվող հայկական ծագմամբ շինարարական նյութերի որակական հատկությունների վերաբերյալ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», չինական «Սինոհիդրո» ընկերությունների, տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության, այլ կառույցների ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությանը, ընդգծվեց, որ շինարարության ընթացքում պետք է բացառվի որակի որևէ շեղում։ Հանդիպմանը ներկա մասնագետներն ու գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով փաստեցին, որ Հայաստանը հնարավորություն ունի արտադրելու AASHTO M 85 չափանիշներին համապատասխան ճանապարհաշինական ցեմենտ և կատարել որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ։ 

Հանդիպման ավարտին որոշում կայացվեց կազմել աշխատանքային խումբ՝ գիտնականների, շինարարների, ինժեներների, ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ովքեր կաշխատեն ճանապարհաշինական ցեմենտի որակի վերահսկողության, միջազգային ստանդարտների հետ դրա համապատասխանելիության ուղղությամբ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75