Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Աջակցություն Բլոքչեյն տեխնոլոգիաներին Հայաստանում. Հրազդանում ստեղծվում է հատուկ ազատ տնտեսական գոտի
30/08/2018 15:30
Կիսվել

Աջակցություն Բլոքչեյն տեխնոլոգիաներին Հայաստանում. Հրազդանում ստեղծվում է հատուկ ազատ տնտեսական գոտի

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍ» ՓԲԸ-ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը: Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչև 2043 թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի: Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում: Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում: Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4-րդը Հայաստանում:

Վարչապետը հետաքրքրվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացմանն ուղղված քայլերից, ինչին ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: «Մենք այնտեղ ունենք 2 տարածք, որոնք պետք է անպայման գերակա հանրային շահ ճանաչելու սկզբունքով տրամադրենք կազմակերպչին՝ որպես պետական սեփականություն: Արդյունքում կկարողանանք սահմանային գոտին ավելի հստակ գծել և շահագործողներին ավելի լավ տարածքներ առաջարկել»,-ասել է նախարարը:

«Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,- հավելեց Մինասյանը՝ նշելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59