Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Նոր Հայաստանում ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից․ Փաշինյանը՝ Կենգուրու-2018 և Մեղու-2017 մրցույթների հաղթողներին
31/08/2018 17:15
Կիսվել

Նոր Հայաստանում ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից․ Փաշինյանը՝ Կենգուրու-2018 և Մեղու-2017 մրցույթների հաղթողներին

ՀՀ վարչապետի նստավայրում օգոստոսի 31-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողները հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը երեխաներին հանձնեց մեդալներ ու հավաստագրեր:

Այս տարի «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունը բաղկացած էր 34 երեխայից. պատվիրակության մեջ ընդգրկված են «Կենգուրու-2018»-ի և «Մեղու-2017»-ի տասը բացարձակ հաղթողները, յուրաքանչյուր  մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթներում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները:

 ՀՀ վարչապետը շնորհավորական խոսքում ընդգծեց, որ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է, և 21-րդ դարում դա յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է:

«Ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն: Ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում ՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ  ձեզնից յուրաքանչյուրի  հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզանից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք  հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի  Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ  դաշտից օգտվելու հավասար  հնարավորությունը: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում, որպեսզի յուրաքանչյուրը` սկսած  վարչապետից ավարտած ցանկացած այլ մասնագիտության զբաղմունքի տեր մարդով, հասկանա, որ իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք:

«Ցավոք, Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ասելով  սովորաբար հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները և ուսանողները, բայց կրթությունը 21-րդ դարում յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է»,- շեշտեց Փաշինյանը:

«Մեղու-2017»-ի հայերենի մրցույթին մասնակցել է 38 հազար 743 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 991 դպրոցներից, իսկ «Կենգուրու-2018» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է 43 հազար 941 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 1070 դպրոցներից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04