Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Աշոտ Հակոբյանը՝ միասնական ուղևորափոխադրման ցանցի մասին
04/09/2018 14:53
Կիսվել

Աշոտ Հակոբյանը՝ միասնական ուղևորափոխադրման ցանցի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջնական փուլ է հասցրել Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները: Ցանցի ներդրմամբ նախատեսում են լուծել տրանսպորտի հետ կապված  գրեթե բոլոր խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Մենք պետք է իմանանք, թե ամենավերջին բնակավայրից մինչ մարզկենտրոն, մարզի մի քաղաքից մյուսը և մարզից Երևան օրական քանի ուղևորափոխադրում է իրականացվում, և քանի ուղևոր է փոխադրվում: Դա պետք է իմանանք՝ հասկանալու, թե ինչ տարողությամբ մեքենաներ են պետք յուրաքանչյուր մարզի համար, որ կարողանանք տեխնիկական առաջադրանքը տալ և արդյունքը հայտարարել: Այսինքն՝ մրցույթին մասնակցող տնտեսվարողը պիտի հասկանա, որ պետք է ձեռք բերի համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ՝ պահանջվող քանակով: Մենք հիմա գտնվում ենք վերջնական հաշվարկների փուլում»,-ասաց նախարար Հակոբյանը:

Ցանցը ներառելու է բոլոր բնակավայրերը՝ ներառյալ բոլոր կտրված գյուղերը: Որոշ գյուղերի դեպքում խնդիրը կապված է նաև ճանապարհի հետ: Նախարարը նկատեց՝ տրանսպորտի բնագավառում շատ բացեր կան: Ներկայում ունենք միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող 75  և 27 միջպետական տնտեսվարողներ: «Մենք որդեգրել ենք միասնական երթուղային ցանց ստեղծելու գաղափարը: Դա բոլոր հարցերին լուծում կտա: Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն իրեն ձեռնտու երթուղիները, այլ ողջ մարզը՝ ներառյալ նախկինում չսպասարկվող բնակավայրերը, կլուծի խնդիրը»,-նշեց նախարարը:

Հակոբյանը հավաստիացրեց՝ միասնական ցանցի ներդրմամբ դաշտի մենաշնորհացում չի լինի: Նման խնդիր կլիներ, եթե Հայաստանի ողջ ցանցը վաճառեին մեկ օպերատորի, իսկ նախարարությունը դրան հակված չէ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69