
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին ՌԴ կատարվելիք այցի շրջանակում կհանդիպի նաև Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից։
«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»։