Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Վերջին 10 տարում մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով
06/09/2018 14:09
Կիսվել

Վերջին 10 տարում մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով

Երևանում սեպտեմբերի 6-7–ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են գալիս Ռուսաստանից և Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորներ: Զեկույցներ են ներկայացնում Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի առաջատար մասնագետները:

Անվանի բժիշկների մասնակցությամբ հանդիպման բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԵՊԲՀ Ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մեծապես կարևորելով այս համաժողովի անցկացումը` առողջապահության նախարարը շեշտել է, որ մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունն ամրագրված է նոր կառավարության ծրագրում:

Հայաստանի վիճակագրական միտումները լավատեսության հիմք են տալիս: Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով: Նախարարը փոխանցել է ԱՀԿ գնահատումները, ըստ որոնց` այս ընթացքում մեր երկիրը հաջողել է մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր` 10 պրոմիլից նվազ ցուցանիշի և դասվել աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքին, ինչն արդեն լուրջ ձեռքբերում է:

«Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում:  Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել (վերջին տասնամյակում 0-18 տարեկանների շրջանում տարեկան գրանցվում է 16- 17 հազար նոր դեպք, ցավոք, երբեմն մահվան ելքով):

Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,-մանրամասնել է նախարար Թորոսյանը` հանդիպումից ակնկալելով նոր խթան այս ուղղությամբ համատեղ աշխատանքներում:

Համաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության, Մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ: Համակազմակերպիչն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը,  «Արաբկիր» բժշկական համալիրը: Կազմակերպմանն օժանդակել են մի շարք դեղագործական ընկերություններ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21