Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Փաշինյան․ հստակ խնդիր է ձևակերպվել Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի
10/09/2018 16:12
Կիսվել

Փաշինյան․ հստակ խնդիր է ձևակերպվել Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի

Հայաստանն ու Վրաստանը փայլուն հարաբերություններ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել բովանդակային և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները կրել են և շարունակելու են կրել պարբերական բնույթ: Քննարկել ենք բազմաթիվ՝ տրանսպորտային, տնտեսական, քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամենակարևոր արձանագրումն այն էր, որ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդեն քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Վրաստանի գործընկերոջ կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, որը հայկական կողմից հավանության է արժանացել: «Հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի: Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարելու մասին: Նիստի շրջանակում հստակ խնդիր կձևակերպվի ՝ ունենալ ճանապարհային քարտեզ առևտրա-տնտեսական հարաբերությունները, քաղաքական, հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:

«Ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի ջերմ է դառնում: Մեր կառավարության անդամների միջև հաստատվում ու ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է շարունակել և հստակ քայլերով գնալ առաջ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39