Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը Հայաստանում է
12/09/2018 10:18
Կիսվել

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը Հայաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ և պատասխանատվություն է: Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է: Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը և հույս ունենք, որ գագաթաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր և համախմբված կառույց»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը և տարվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի գագաթաժողովն իր մթնոլորտով և կազմակերպչական մակարդակով համապատասխանի հռչակված՝ «Ապրել միասին» կարգախոսին:

Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի կարևոր դերակատար և գործընկեր, բարձր մակարդակով կկազմակերպի 17-րդ գագաթաժողովը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան մեծ ներուժ ունի երկրների միջև լայն համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատել այն լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Երևանում անցկացվելիք գագաթաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Ի թիվս գագաթաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների, կարևորվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նորարարությունների թեմայով հատուկ համաժողովի անցկացումը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվային ոլորտում համագործակցող ֆրանկոֆոն նախարարների ցանց: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի նորարարությունների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և ֆորումը լավ հնարավորություն է՝ փորձով փոխանակվելու, թվային կառավարման զարգացման տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

Ընդգծվել է նաև գագաթաժողովի շրջանակում տնտեսական համագործակցության թեմայով կազմակերպվելիք բիզնես ֆորումի կարևորությունը, որը, Նիկոլ Փաշինյանի և Միկաել Ժանի կարծիքով, կնպաստի ֆրանկոֆոն պետությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը և ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը կարևորել են Ֆրանկոֆոնիայի դերը ֆրանսերենի տարածման և ՖՄԿ ընդհանուր արժեքների առաջմղման գործում:

Վարչապետը բարձր է գնահատել Միկաել Ժանի ներդրումը պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՖՄԿ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69