Երևանում կկայանա ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը
Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ-ի շրջանակում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող անդամ պետությունների քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք տրամադրելու և այլ հարցեր։
Խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Ժակսիլիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցները և ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները: