Պաշտոնական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
421 մլն դրամ՝ 9 մարզերի տնտեսական ու սոցիալական զարգացման համար
27/09/2018 13:58
Կիսվել

421 մլն դրամ՝ 9 մարզերի տնտեսական ու սոցիալական զարգացման համար

ՀՀ կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 421 մլն 235 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:

«Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին, և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում»,- ասաց Պապիկյանը:

Ըստ որոշման նախագծի՝ Արագածոտնի մարզպետարանին կտրամադրվի 61 մլն 816 հազար հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 58 մլն 273 հազար, Վայոց ձորի մարզպետարանին՝ 34 մլն 545 հազար, Արմավիրի մարզպետարանին՝ 3 մլն 519 հազար դրամ, Արարատի մարզպետարանին՝ 2 մլն 858 հազար, Կոտայքի մարզպետարանին՝ 54 մլն 235 հազար դրամ, Լոռու մարզպետարանին՝ 39 մլն 936 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 134 մլն 407 հազար դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 31 մլն 645 հազար դրամ:

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35