Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՊԵԿ-ում մեկնարկել են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող նախաձեռնություններ
28/09/2018 17:41
Կիսվել

ՊԵԿ-ում մեկնարկել են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող նախաձեռնություններ

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ «Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,-հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Գանձման և արգելադրման վարույթների վերաբերյալ ծանուցումները հարկ վճարողներն ստանում են ոչ թե առձեռն կամ փոստի միջոցով, այլ իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ www.azdarar.amկայքի միջոցով:

Իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է «Իրավական վարույթների վարման» էլեկտրոնային ենթահամակարգը՝ բացառելով մարդկային գործոնը հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման գործընթացում․ «Արդյունքում կբարձրանա հարկային վարչարարության արդյունավետությունը, կկատարելագործվի ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը և բիզնես-հարկային մարմին փոխհարաբերություններում կբացառվեն սուբյեկտիվիզմն ու կոռուպցիոն ռիսկերը»:

Նոր կանոնակարգումներ են նախատեսվել նաև ստուգման և վարչական այլ ակտերի հիմքով հարկային պարտավորությունների կատարման և գանձման պարագայում: Հարկ վճարողների պարտավորությունների գանձման աշխատանքները կատարվելու են նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետի ավարտից հետո: «Նպատակն է բացառել վարչական նոր վարույթների հարուցումը, բավարարվել արդեն իսկ հարուցված վարչական վարույթների արդյունքներով և խուսափել հարկ վճարողների գործունեությանն անտեղի միջամտությունից»,-ընդգծել է Արման Մնացականյանը:

Այս տարվա հուլիսից հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման նպատակով վարչական վարույթը ՊԵԿ նախագահի հրամանով իրականացնում է իրավաբանական վարչությունը, այլ ոչ թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները:

Մեկ այլ փոփոխությամբ 2018թ․ հունիսից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում հարկային մարմինը կիրառում է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե՝ ոչ: «Այս մասին կոմիտեն իրազեկել է տնտեսվարող սուբյեկտներին՝ առաջարկելով վարչարարության նոր կարգից շեղումներ լինելու դեպքում շտապ տեղեկացնել ՊԵԿ իրավաբանական վարչությանը»,-հաղորդել է Արման Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ վարչական տուգանքների վճարումներն անհրաժեշտ է կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72