Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենին
01/10/2018 17:54
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա: «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին խնդիրներ են գոյացել և դրանց հրատապ լուծման անհրաժեշտություն կա: Հարկավոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է դրանք լուծվեն: Պարոն Թերզյան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ճգնաժամային շրջանում Ձեր ստանձնած դերակատարման և ջանքերի համար, որպեսզի մենք այս իրավիճակը կարողանանք կառուցողական լուծման բերել: Եվ ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ծավալած գործունեության համար: Հույս ունեմ, որ հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր»,- նշել է վարչապետը:

Պետրոս Թերզյանը ևս շնորհավորել է Հայկակ Արշամյանին հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնալու կապակցությամբ: «Վստահ եմ, որ պարոն Արշամյանը ճիշտ անձ է համապատասխան տեղում և պայմաններում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ անելու այն, ինչ պետք է: Վստահ եմ, որ այս հոյակապ կառույցը, որ այդքան մեծ է ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքի մեջ, իր առջև ունի մեծ ապագա՝ շնորհիվ Ձեր աջակցության: Կարծում եմ՝ Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները, որոնք վստահ եմ, ժամանակավոր են, և անցնենք նոր հանգրվանի, նոր ծրագրերի իրականացման մեր Հայաստանի ու Արցախի համար»,- ասել է պարոն Թերզյանը:

Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հանձնաժողովին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար: «Կարծում եմ՝ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, որովհետև այն խնդիրները, որոնք դրված են եղել հիմնադրամի առջև, արդեն մնացել են նախորդ դարում: Այժմ մենք պետք է աշխատենք նաև օգտագործել ոչ միայն թելեթոնները, մարդկանց զանգելով հանգանակություն անելու մեխանիզմները, այլ նաև առցանց հարթակներում փորձենք որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, թեկուզ փոքր գումարներ հանգանակել, խոսքը նույնիսկ գնում է 500, 1000 դրամի մասին: Պետք է փորձենք այդպես ողջ հայությանը ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի գործունեության թիրախներից մեկը պետք է լինի ապահովել Սփյուռքի և ընդհնարապես համայն հայության մասնակցությունը հայաստանյան գործընթացներում: Իմ առջև խնդիր եմ դրել բարձրացնել հիմնադրամի նկատմամբ եղած վստահությունը, որը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, ինչը կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Մենք Նոր Հայաստանում պետք է ունենք նոր և իրական համահայկական հիմնադրամ»,- հավելել է Հայկակ Արշամյանը:

«Կարևոր է, որ այս ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ով Հայաստանի Հանրապետության նախագահն է, կարողացանք իսկապես իրականացնել թիմային աշխատանք: Հույս ունեմ, որ սա ոչ թե արձանագրված ցավալի ճգնաժամի հաղթահարումն է, այլ մի նոր էջ հիմնադրամի հեղինակության, գործունեության արդյունավետության բարձրացման և ընդհանրապես որպես ազգային համախմբման կարևոր ինստիտուտ կայացման իմաստով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69