Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Նիկոլ Փաշինյան․ Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ
08/10/2018 17:39
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ

 Հայաստանի խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարվի: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ: Ի դեպ, ընտրական պրոբլեմների համար մենք սովոր էինք մեղադրյալի աթոռին նստեցնել Ընտրական օրենսգիրքը, սակայն Երևանի ավագանու ընտրություններն այլ բան ցույց տվեցին: Հետևել եք, տեսել եք, որ Ընտրական օրենսգիրքը ոչ մի մեղավորություն չուներ: Նախկինում ընտրական գործընթացն ավելի շատ նմանվում էր ահաբեկչական գործողությունների շղթայի, քան ընտրությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա և մեր խնդիրն է դա հաղթահարել, որպեսզի երկիրը անցում կատարի բնականոն զարգացման շրջան:

Լրագրողներն անդրադարձան քաղաքական այն հնարավոր սցենարին, որ խորհրդարանի ուժերը կարող են արագ կարգով վարչապետի թեկնածու առաջադրել, որի արդյունքում Փաշինյանը կկորցնի ուժայինների նկատմամբ վերահսկողությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ֆանտաստիկայի ժանրից է:

«Ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չենք տա: Եթե որևէ մեկը որոշել է մտնի հայ ժողովրդին խանգարողի, և հայ ժողովրդի համար խնդիրներ ստեղծողի դերակատարման մեջ, ապա ժողովուրդը կլիկվիդացնի: Պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին, եթե այդպես չէ, ուրեմն պետք է նա մտածի իր մանդատի մասին: Ասում են՝ իրենք ունեն կողմնակիցներ պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն: Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը: Ես էլի եմ ասում, լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04