Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր
25/10/2018 13:38
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան: «Սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք և ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարաման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք:

Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարևորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասել է Ջոն Բոլթոնը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդադարձել են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, տնտեսության, արդարադատության համակարգի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցության ընդլայնմանը և կարևորել երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված հետևողական քայլերի իրականացումը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85