Պաշտոնական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Երկաթուղին պատրաստվում է ձմեռային աշխատանքին
31/10/2018 14:49
Կիսվել

Երկաթուղին պատրաստվում է ձմեռային աշխատանքին

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է գծի, շարժակազմի և ենթակառուցվածքի օբյեկտների հատուկ աշնանային ստուգումը: Ամեն տարի անցնող այս զննումն ուղղված է ձմեռային շրջանում երկաթուղու հուսալի աշխատանքի ապահովմանը, գծի և ենթակառուցվածքի վիճակի ուսումնասիրությանը, բացթողումների բացահայտմանն ու վերացմանը, գնացքների երթևեկության անվտանգության ապահովմանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ երկաթուղու մամուլի ծառայությունից։ 

Զննման ընթացքում երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում, մասնավորապես երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացման ընթացքը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը, աշխատանքն անձնակազմի հետ:

Այս շաբաթ կատարված Այրում-Գյումրի հատվածի ստուգման ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել է գծի և ենթակառուցվածքի, էներգամատակարարման, կապի տնտեսությունների վիճակը, ստուգվել տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների գիտելիքների մակարդակը:

Հանձնաժողովը նաև ծանոթացել է Հարավկովկասյան երկաթուղու հերթական բարեգործական ծրագրի իրականացման՝ Լոռու մարզի Սանահին կայարանում գտնվող մանկապարտեզի վերանորոգման, ընթացքին: 2016 թվականին ՀԿԵ-ն՝ այլ բարերարների հետ համատեղ, վերանորոգել է երկար տարիներ ոչ բարվոք վիճակում գտնվող մանկապարտեզի շենքը:

ՀԿԵ-ի աջակցությամբ լիովին վերականգնվել է շենքի առաջին հարկը՝ ճաշասենյակներով և լողասենյակներով, իսկ երկաթուղու Նյութատեխնիկական ապահովման տնօրինությունը մանկապարտեզի համար պատրաստել էր մանկական կահույք:

Ընկերությունը շարունակել է իր աջակցությունը նախադպրոցական այս հիմնարկին և այս տարի արդեն վերանորոգել է մանկապարտեզի նոր մասնաշենքը, որտեղ՝ կրկին ՀԿԵ-ի աջակցությամբ շուտով կտեղադրվի անհրաժեշտ ջեռուցման համակարգը, կենցաղային տեխնիկան և կահույքը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34