Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր
31/10/2018 16:22
Կիսվել

Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության մամուլի ծառայությունից։

Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել  վերանորոգման, արդիականացման աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում նախարարի պաշտոնակատարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել հետևողական, որպեսզի  ատոմակայանի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով և սահմանված ժամանակացույցին համապատասխան, անդրադարձել է աշխատակազմի օպտիմալացմանը  վերաբերող հարցերին:

Հանդիպման ընթացքում ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց հուզող հարցերն  են ուղղել Գարեգին Բաղրամյանին, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ պլանային վերանորոգման աշխատանքներից հետո օգոստոսի 1-ին 2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացել է ՀՀ էներգահամակարգին: 4-րդ տուրբագեներատորի գործարկումն իրականացվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: 3-րդ տուրբոագրեգատի արդիականացման աշխատանքները շարունակվում են, այն  կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին, արդյունքում առավելագույն հզորությունը առանց վառելիքի ծախս ավելացնելու կաճի մինչև 400 ՄՎտ՝  ներկայիս 380 ՄՎտ-ի փոխարեն:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31