Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Գորիսում բնակարանային խնդիրներ ունեցող մի շարք  ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով
09/11/2018 17:55
Կիսվել

Գորիսում բնակարանային խնդիրներ ունեցող մի շարք ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով

Գորիս համայնքի բնակարանային խնդիրներ ունեցող մի շարք  ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել  է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:  Գորիսում տարիներ առաջ հրդեհված շենքերի տարածքը  /Անկախության 107 հասցեում գտնվող/  կփոխարինվի նորակառույց թաղամասով: Գորիսի համայնքի ղեկավարի խոսքերով՝ շինաշախատանքերը նախագծման փուլում են և մարտ ամսին շինարարության մեկնարկը կտրվի: Սոցիալական բնակարանային ծրագրի առաջին փուլի ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 40 բնակարան: 2 մուտքով 4 հարկ ունեցող շենքը, Առուշանյանի խոսքերով, կառուցվելու է ժամանակակից ճարտարապետական լուծումներով և իր հարմարավետությամբ ու պայմաններով՝ լինելու է լավագունը:  Բնակարանները առաջնահերթ տրվելու են սոցիալապես անպահով, բազմազավակ և բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին:

«Գորիսում այս պահին շուրջ 84 ընտանիք բնակվում է ժամանակավոր տնակ- կացարանում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել կարճ ժամանակահտվածում լուծել բնակարանային խնդիրները՝ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը:  Ես մշտապես այն համոզմունքին եմ, որ բնակարանային խնդիրները լուծելով, մենք կարող ենք կանխել արտագաղթը, ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիները վաղվա օրվա նկատմամբ իրենց հավատն ու վստահությունը վերականագնեն, հայրենի հողում ապրեն, աշխատեն և իրենց ներուժը մեր համայնքում իրացնեն»,- մեզ հետ զրույցում նշել է Գորիս համայնքի ղեկավարը: Առուշանյանի խոսքերով, բնակարանային շինարարությունն իրականացվելու է ներդրումների շնորհիվ, համայնքի բյուջեն սուղ է և հնարավոր չէ եղած միջոցներով այդ ուղղությամբ որևէ հարց լուծել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Գորիսում հսկայական աշխատանքներ են իրականացվում ՝ հիմնականում ներդրումների շնորհիվ, մեզ հաջողվել է արդար աշխատանքով ձեռք բերել վստահություն, որպեսզի ներդրումները աննախադեպ ծավալով ավելանան: Բնակարանաշինությունը հերթական համագործակցության արդյունք է, ինչը հաջողությամբ իրականացնելու ենք», -ավելացրել է Առուշ Առուշանյանը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85