Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Եկամտահարկի համահարթեցման միջոցով խրախուսվում է բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը
13/11/2018 13:57
Կիսվել

Եկամտահարկի համահարթեցման միջոցով խրախուսվում է բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` եկամտահարկի համահարթեցման միջոցով խրախուսում են բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, բացի այդ՝ այս և մյուս փոփոխություններով, ըստ էության, մոտ 50 միլիարդ դրամ են ներարկելու տնտեսության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Մենք աշխատանքը  խրախուսում  ենք նաև եկամտահարկի համահարթեցման նախագծով: 36 և 28  տոկոս եկամտահարկերը իջեցնելու ենք և դարձնելու բոլորի համար 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ` առաջինը մենք, ըստ Էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ այս ու մյուս փոփոխություններով, ըստ էության, հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ: Մոտ 50 մլրդ դրամ հավաքագրում ենք ոչ թե պետական բյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ և տնտեսության մեջ: Սա շատ կարևոր ներարկում է տնտեսության մեջ` այնքանով, որ յուրաքանչյուր տնտեսավարող կարող է, կոպիտ ասած, հայտ ներկայացնել դրանից իր չափաբաժինը ստանալու համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով` ավելացված 50 մլրդ դրամը կարող են տնօրինել մի քանի տարբերակներով: «Այն կարող է մտնել շուկա և առևտրի շրջանառությունը մեծացնել, կարող է մտնել բանկային համակարգ` ավանդների մեծացմամբ: Սա նպաստելու է աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության հաջողությանը: Եթե մտնի բանկային համակարգ, նոր հոսքերը կնպաստեն վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, դա կաշխուժացնի գործարար միջավայրը»,-նկատեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ շատ է քննարկվում, թե պետական բյուջեում աշխատավարձերի բարձրացում չկա, սակայն եթե եկամտահարկը նվազում է, դա նշանակում է, որ այդքանով ավելանում է աշխատավարձը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88