Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Նիկոլ Փաշինյան․ Այս ընտրություններում պետք է բացառել և արմատախիլ անել վարչական լծակներն օգտագործելու երևույթը
15/11/2018 11:42
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Այս ընտրություններում պետք է բացառել և արմատախիլ անել վարչական լծակներն օգտագործելու երևույթը

 ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ անցկացնել ամենաորակյալ և լավագույն ընտրությունները: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ նշաձողը պետք է բարձրացնել և ոչ թե երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը անցկացնել, այլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան: «Ուզում եմ ընդգծել հետևյալը. մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել այս երևույթը: ց: Մեր ընտրություններում եղել է «չակերտավոր ասողների» երևույթը, ովքեր ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Ո՞րն է մեխանիզմը, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և որոշի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները պետք է ձևավորվեն ընտրողի քվեարկության արդյունքում: «Պետք է բացառենք քվեաթերթիկի մի քանի անգամ սխալ տրցակում տեղադրելը: Մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ այսպիսի յուրաքանչյուր փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը՝ իր ողջ ուժով: Հաջորդ երևույթը վերաբերում է ընտրակաշառքի պրակտիկային՝  ուղիղ կամ անուղղակի: Հույս ունեմ, որ ոստիկանությունը և ՀՔԾ-ն պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև կանխելու այդ երևույթը: Պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ոստիկանությունը: «Նախորդ ընտրություններից գիտենք երևույթ, որ ընտրողների միգրացիա է լինում այս ընտրատարածքից այն ընտրատարածք: Հույս ունեմ, պարոն Օսիպյան, տեղեկատվությունը կստանանք և համարժեք միջոցներ կձեռնարկենք: Իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ և ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ասաց նա: 

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37