Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հարկային օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է․ այն միջգերատեսչական քննարկումների փուլում է
15/11/2018 15:30
Կիսվել

Հարկային օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է․ այն միջգերատեսչական քննարկումների փուլում է

Հարկային օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և արդեն միջգերատեսչական քննարկումների փուլում է: Այդ  կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ Հարկային օրենսգիրքն ընդունելու և ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիր կա, քանի որ բարելավող դրույթները կարող են հետադարձ ուժով ընդունել, այդ թվում հունվարի 1-ից, սակայն վատթարացնող դրույթները չեն կարող:

«Ֆորմալ առումով, մենք կարող ենք նախագիծն ընդունել այս տարի, ուղղակի չգիտեմ մենք կհասցնե՞նք դեկտեմբերին ևս մեկ արտահերթ ԱԺ նիստի գնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց, որ  նախընտրական փուլ են մտնում, որից հետո այլ պրոցեսներ են սկսվում: «Ճիշտ է, դե յուրե գործող խորհրդարան ունենք, բայց կարող ենք այն խնդիրը, որ ունեցանք Ընտրական օրենսգրքի հետ, հիմա էլ Հարկային օրենսգրքի հետ ունենանք ու տեղապտույտի մեջ հայտնվենք: Պետք է աշխատենք, որ հունվարին դա կարողանանք ընդունել: Քանի որ վատթարացնող դրույթներ կան, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 6 ամիս անց: Գուցե կարողանանք այդ դրույթն էլ վերանայել, եթե տեսնենք, որ ձեռնտու է, որ օրենսգիրքը օր առաջ մտնի ուժի մեջ: Սա քաղաքական որոշման հարց է»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ եթե հնարավոր չլինի հայտարարի գալ, որ այս անգամ բացառություն արվի ու շուտ ուժի մեջ մտնի Հարկային օրենսգիրքը, ապա ստիպված կլինեն գնալ այն ճանապարհով, որ ամբողջ փաթեթն ուժի մեջ կմտնի 6 ամիս հետո:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98