Պաշտոնական

USD BUY - 399.00+1.00 USD SELL - 406.00+5.00
EUR BUY - 420.00+3.00 EUR SELL - 428.50+2.50
OIL:  BRENT - 72.37-1.76 WTI - 68.61-1.96
COMEX:  GOLD - 2672.90+0.23 SILVER - 31.80+1.05
COMEX:  PLATINUM - 950.30-0.33
LME:  ALUMINIUM - 2646.50+1.42 COPPER - 9083.00-0.31
LME:  NICKEL - 16107.00+0.57 TIN - 29034.00+0.73
LME:  LEAD - 2086.50+0.34 ZINC - 3099.00+0.11
FOREX:  USD/JPY - 150.32+0.19 EUR/GBP - 1.0523+0.26
FOREX:  EUR/USD - 1.0523+0.26 GBP/USD - 1.2706+0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 45014.04+0.69 NASDAQ - 19735.12+1.30
STOCKS US: S&P 500 - 6086.49+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39395.60+0.30 TOPIX - 2742.24+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 19560.44-0.92 SSEC - 3368.86+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8335.81-0.28 CAC40 - 7303.28+0.66
STOCKS EUR:  DAX - 20232.14+1.08
05/12/2024  CBA:  USD - 403.03+0.31 GBP - 512.57+2.48
05/12/2024  CBA:  EURO - 424.19+1.29
05/12/2024  CBA:  GOLD - 34320.45+129.98 SILVER - 399.55-0.60
Նիկոլ Փաշինյան․ Պետք է աշխատենք, որ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագիրն իրականացվի
15/11/2018 15:00
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Պետք է աշխատենք, որ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագիրն իրականացվի

Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Հիմնավորման համաձայն՝ ընկերությունը խնդրել է օտարման գործընթացի վերջնաժամկետ սահմանել առնվազն երկու տարի՝ 2020թ. հունվարի 1-ը: «Ի Էմ Սի» -ը չի կարողացել տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մի մասի՝ մոտ 48 միավոր անշարժ գույքի սեփականատերերի հետ կնքել օտարման պայմանագրեր: Ըստ այդմ՝ առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին ընկերության հետ կնքել նոր պայմանագրեր: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կնքված պայմանագրերից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Փ. Բուզանդ, Եզ. Կողբացու, Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայրի վերստեղծման համար: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը:

Կարևորելով ծրագրի իրականացումը՝ Նիկոլ Փաշինյանն նշել է. «Մենք պետք է աշխատենք, որ այն իրականացվի: Այնտեղ կա նաև ճարտարապետական հուշարձան հանդիսացող 8 միավոր շենք: Մեր քաղաքականությունն այն է, որ դրանք որևէ կերպ չպետք է վնասվեն: Բնականաբար չեմ խոսում դրանք քանդելու մասին: Ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որ նախագիծն այնպես վերափոխվի, որպեսզի հուշարձանները մնան անձեռնմխելի և նախագիծն իրականացվի: Այս առումով, ներդողի հետ ունենք լիարժեք ըմբռնում, գնդակը ճարտարապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական, և՛ ներդումային առումներով նախագծում փոփոխություններ կատարեն, որից անմիջապես հետո ներդրումային ծրագիրն ամբողջ թափով կշարունակվի»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նշել է նաև, որ նախագծի փոփոխությունների համար նախատեսված է երեք շաբաթ, և աշխատանքներում ներգրավված են կառավարության, քաղաքապետարանի և ներդրողի ներկայացուցիչները:

Ծրագրի շուրջ ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանների և տարածքների հետ կապված խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին:

05/12/2024
դրամ
Դոլար (USD)
403.03
+0.31
Եվրո (EUR)
424.19
+1.29
Ռուբլի (RUR)
3.92
+0.07
Լարի (GEL)
143.55
+1.99
34320.45
+129.98
Արծաթ
399.55
-0.60