Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Նիկոլ Փաշինյան. «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու
23/11/2018 17:06
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու: «Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը: «Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ այժմ քաղաքապետարանը ստանում է կառուցապատման բազմաթիվ ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք վերահասցեագրվում են Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ կենտրոնն ընդլայնելու նպատակով: Անդրադառնալով հատկապես քաղաքի կենտրոնում առկա անավարտ շինարարություններին՝ Արթուր Մեսչյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է բոլոր գործիքակազմերը, որոնց կիրառումը կխթանի կիսակառույցներն ավարտին հասցնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ուղղություններով հետևողական աշխատանքների իրականացումն ու նշել, որ ներդրողների հետ ակտիվ երկխոսությունը խնդիրների լուծման, ներդրումային ծրագրերի կյանքի կոչման լավագույն տարբերակն է:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69