Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Երևանում մեկնարկել է Կառավարման և առաջնորդության համաժողովը
27/11/2018 14:42
Կիսվել

Երևանում մեկնարկել է Կառավարման և առաջնորդության համաժողովը

Նոյեմբերի 27-ին Երևանում մեկնարկել է Կառավարման և առաջնորդության երկրորդ տարեկան համաժողովը: Համաժողովին ներգրավված են շուրջ 200 մասնագետներ, 15 տեղական և միջազգային փորձագետներ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են, մասնավորապես՝ գովազդը, մարքետինգը, դիզայնը: Համաժողովը նաև նպատակ ունի նպաստել կառավարման և առաջնորդության ոլորտում պրակտիկ մասնագետների և ակադեմիական հանրության միջև համագործակցության զարգացմանը: Համաժողովը կազմակերպվել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցում էին տնտեսական զարգացման և նորարարությունների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է «Սա այն կարևոր կրթական նախաձեռնություններից է, որը միջազգային հանրությունը ուղղորդում է դեպի Հայաստան՝ մեր կառավարման համակարգը և տնտեսությունն առավել մրցունակ դարձնելու համար պատրաստ լինելու աշխարհի տնտեսական մարտահրավերներներին»։ Տիգրան Խաչատրյանը նաև ավելացրել է, որ նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է գիտելիքի կարևորությունը․ «Առանց գիտելիքի և կառավարման բնագավառում աշխարհի լավագույն փորձին տիրապետելու՝ մենք չենք կարող քայլել դեպի մեր տեսլականը։ Առաջնորդությունն է, որ մեզ թույլ է տալիս ձևակերպել ապագայի տեսլականը։ Այստեղ չափազանց մեծ է կառավարիչների դերը, պետք է ստեղծել թիմ, ուղղորդել այն դեպի այդ տեսլականը, լինել արդյունավետ, մրցունակ, գնահատել գիտելիքի կարևորությունը, կիրառել կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները։ Մենք առ այսօր բավարար չենք կարևորել կորպորատիվ կառավարաման նշանակությունը Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածում, ինչի պատճառով էլ լիարժեք չենք կարողանում օգտագործել եղած հնարավորությունները»։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանությանը և Կառավարությանը նախաձեռնությանն աջակցելու համար։

Իր հերթին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Հայաստանում կառավարման ոլորտում անհրաժեշտ ներուժ կա: «Մենք, մեր կողմից, պատրաստ ենք կիսել մեր փորձը»,- ավելացրել է նա:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58