Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում գործունեություն ծավալող գերմանական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ
28/11/2018 16:57
Կիսվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում գործունեություն ծավալող գերմանական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» և այլ ընկերությունների ղեկավարներ:

Նշելով, որ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն են ծավալում գերմանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ընկերություններ, նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներն ընդլայնելու և փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ կա:

Նշելով, որ 21-րդ դարն արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ճիշտ երկիր է, որը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ տեղում։ «Ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարասկզբին: Սա մի ժամանակաշրջան է, երբ ամեն բան շատ արագ է փոխվում: Գաղտնիք չէ, որ վերջերս ավարտել եմ իմ գիրքը, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային վարքագիծը»: Քվանտային ասելով նկատի չունեմ, որ կարելի է կիրառել քվանտային մեխանիկայի կանոնները: Քվանտայինը ենթադրում է, որ այդ վարքագիծն այլևս դասականը չէ: 21-րդ դարում փոփոխությունները դինամիկ են, սրընթաց և դրամատիկ: Միջոցները, որոնցով հնարավոր է կառավարել և նկարագրել ռիսկերը 21-րդ դարում, ևս դասականը չեն և չեն լինելու: Այս տեսանկյունից Հայաստանի համար ճիշտ ժամանակն է»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ տարեցտարի ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվում:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200 միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, և մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ: Այսինքն, Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Մեր երկիրը ճիշտ տեղում է»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները, ներդրումային գրավչությունը և գործարար միջավայրը, Հայաստանում բիզնես ծավալելու մրցակցային առավելությունները։ «Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար: Երկիրը տարբեր ոլորտներում մեծ ներուժ ունի՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև թեթև արդյունաբերություն, բանկային ոլորտ և տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց ընթացիկ ծրագրերի, դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Հանդիպման մասնակից մյուս գործարարներին նախագահ Սարգսյանն առաջարկել է այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու և քննարկելու փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73