Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Գյուղնախարարի պաշտոնակատարը մասնակցել է Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը
13/12/2018 10:48
Կիսվել

Գյուղնախարարի պաշտոնակատարը մասնակցել է Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից։

Ուսումնագիտական կենտրոնը բաղկացած է գինեգործարանից և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն Գինու ակադեմիայի Միկրոգինեգործության ուսումնական կենտրոնից: Կենտրոններում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ պրակտիկ գիտելիքներ` ընդգրկվելով գինեգործական ամբողջ գործընթացի մեջ, իսկ դասախոսներն ու ոլորտի մասնագետները` զբաղվել հետազոտական աշխատանքներով:

Իր բացման խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնավորապես նշել է, որ այսօր հանրապետությունում առկա է խաղողագործության և գինեգործության զարգացման զգալի ներուժ, և առաջիկայում երկրի ագրարային քաղաքականությունն ուղղված է լինելու այդ ներուժի արդյունավետ օգտագործմանը:

«Միջազգային շուկայում մրցունակ, բարձրորակ գինիներով ներկայանալու համար հարկավոր է հիմնել գինեգործական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ խաղողի այգիներ: Կարևոր է նաև ժամանակակից գիտելիքներով զինված բարձրակարգ մասնագետների առկայությունը։ Այդ խնդրի լուծմանը մեծապես կարող է նպաստել նորաստեղծ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը: Համոզված եմ, որ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը նշանակալից դեր կունենա ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում», – ընդգծել է Գեղամ Գևորգյանը:

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար  Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների, այլև գործատուների համար, քանի որ այստեղ ուսանողները կստանան այնպիսի կրթություն, որը կբավարարի ոլորտի պահանջները:

«Սրանով մենք ազդակ ենք ուղարկում գործատուներին, որ այլևս Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտները տիրապետելու են իրենց ոլորտի բոլոր պրակտիկ և գործնական հմտություններին», – նշել է նա:

Վարդան Ուռուտյանը նաև  հավելել է, որ նախքան կենտրոնի ստեղծումը ուսումնասիրվել է արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների փորձը, որոնց արտադրամասերում ուսանողները ստանում են գործնական հմտություններ:

ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում հատկապես գինեգործության ճյուղի զարգացման կարևորությունը. «Մեր հիմնական նպատակը արտադրական այս ճյուղը զարգացնելն է, այս ճյուղի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելը և կարծում եմ մենք ճիշտ ճանապարհին ենք»:

ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար, գլխավոր գինեգործ Արտակ Գաբրիելյանի տեղեկացմամբ գործարանն այս տարի առաջին անգամ է շահագործվել և մթերվել է մոտ 30 տոննա խաղող: Նրա խոսքով` ուսանողները ոգևորված են և ակտիվորեն մասնակցում են գինեգործարանում իրականացվող գինու պաստրաստման ողջ գործընթացին:

Բացման արարողությանը հետևել է կարճատև շրջայցը, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21