Լևոն Մնացականյանը նշանակվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Արցախի կառավարության համապատասխան որոշումը հաստատել է նախագահ Բակո Սահակյանը:
Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի նախագահը հաստատել է կառավարության ևս մեկ որոշում, որի համաձայն Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից: