Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գյուղնախարարությունում քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը
18/12/2018 11:16
Կիսվել

Գյուղնախարարությունում քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաքելությունը և առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ նման ծրագիրը խիստ կարևոր է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ նպաստում են գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղերի բացմանը և եկամուտների ավելացմանը: 

Հյուրերի տեղեկացմամբ` բրդի վերամշակման երկամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել բրդի ողջ արժեշղթայի զարգացմանը՝ ոչխարաբուծությունից մինչև տարատեսակ ապրանքների արտադրություն: Այն  մշակվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ ջանքերով, իրականացվելու է 2019 թվականին «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: 

Ծրագրով նախատեսվում է նաև տեղի բալբաս տեսակի ոչխարների տրամախաչում կորիդել տեսակի բրդամսատու տեսակի հետ։ Նախաձեռնողներն ակնկալում են, որ բարեհաջող ընթացքի դեպքում այն կկիրառվի նաև այլ մարզերում։

Պատրաստակամություն հայտնելով աջակցել վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչմանը` Գեղամ Գևորգյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նաև այլ նախաձեռնությունների, մասնավորապես` գյուղատնտեսական քոլեջների ստեղծման և փորձացուցադրական այգիների հիմնման հնարավորությունը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01