Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
«Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,- ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի տարածած հաղորդագրության մեջ։