Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«Հայավտոճան»-ը վերազինվում է ճանապարհների որակի վերահսկողության սարքավորումներով
26/12/2018 12:47
Կիսվել

«Հայավտոճան»-ը վերազինվում է ճանապարհների որակի վերահսկողության սարքավորումներով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի, իրականացնում է նաև ճանապարհաշինության և շինանյութերի փորձաքննություն։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։ Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաև նորագույն սարքավորումներով:

Հարթությունը չափող 3 նոր մեքենաներից 1-ը վերազինված է 6, 2-ը՝ 1 լազերային ընդունիչներով։

Երբ մեքենան անցնում է նորոգված ճանապարհով, վեց լազերները հասցնում են վայրկյանում 20 հազար հարված  կատարելով գրանցել և մեքենայում տեղադրված համակարգչին փոխանցել ճանապարհի պատվածքի հարթության միջին ցուցանիշը՝ յուրաքանչյուր 100 մ–ի համար։ Ըստ սահմանված չափորոշիչների՝ միաշերտ ասֆալտի դեպքում հարթության միջին ցուցանիշը պետք է լինի մինչև 3,5մմ, երկշերտի դեպքում՝ 2,5մմ։

Նորոգված ճանապարհների հարթությունը չափվում է բացառապես չոր եղանակային պայմաններում, քանի որ անձրևի դեպքում լազերային հարվածները ոչ թե ճանապարհի, այլ ջրի մակերևույթի շերտից են կատարվում և ճշգրիտ ցուցանիշ չեն ապահովում։

Ընկերության հաշվեկշռում ամրագրված ինտենսիվության հաշվիչներն առայժմ 30-ն են։ Դրանք տեղադրված են միջպետական նշանակության մի շարք ճանապարհահատվածներում։ Այդ սարքերի միջոցով չափվում և տեսակավորվում են տվյալ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցները, որոշվում է ճանապարհային ծածկի վրա դրանց ներգործության չափը։

Ընկերությունում տեղադրված համակարգչին միացված սարքերի միջոցով փոխանցվում են գրանցված տվյալները, նաև առցանց եղանակով հնարավոր է հետևել տվյալ ճանապարհների երթևեկությանը։

Մուտքագրված տվյալների հիման վրա մշակվում է ճանապարհների վերականգնման ռազմավարությունը, մայրուղիների զարգացման և կառավարման տնտեսական մոդելը, ըստ այդմ՝ որոշվում են ճանապարհների հիմնանորոգման և նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածները։

Հիմնանորոգվող ճանապարհների որակը ստուգելու համար իրականացվում է նաև հանուկի բաղադրության ստուգում, որը ներառում է ճանապարհածածկի տարբեր բաղադրանմուշների, այդ թվում՝ նաև հանուկի փորձարկումներ։ Դրանց հիման վրա որոշվում է ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և եթե շեղումներ են հայտնաբերվում, շինարարն իր միջոցներով նորից ասֆալտապատում է։

Բացի ճանապարհաշինական որակի հսկողությունից, իրականացվում է նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային սպասարկում:

Ձմռանը, երբ ճանապարհաշինական աշխատանքներում ժամանակավոր դադար է, «Հայավտոճանի» կարևորագույն գործառույթներից է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպումը։

ՀՀ միջպետական 1759 կմ և հանրապետական նշանակության 1964 կմ երկարությամբ ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացվում է 34 ճանապարհաշինական ընկերությունների կողմից։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85