Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հանքարդյունաբերության ոլորտում գանձվել են շուրջ 360 մլն դրամի ապառքներ
28/12/2018 12:12
Կիսվել

Հանքարդյունաբերության ոլորտում գանձվել են շուրջ 360 մլն դրամի ապառքներ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր:

 Ընկերությունները զգուշացվել են ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով և աշխատանքային նախագծում ամրագրված պահանջները և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու հիմքով:

Հետևողական աշխատանքի արդյունքում 01.12.2018թ-ի դրությամբ գանձվել է մոտ 360000.0 հազար դրամ, որից՝ պետական տուրքի մասով՝ 93500.0 հազար դրամ, շրջակա միջավայրի դրամագլխի մասով՝ 80500,0 հազար դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3000.0 հազար դրամ և համայնքի սոցիալական մեղմացման ծրագրի ապահովման մասով՝  183000,0 հազար դրամ:     

Գրավոր զգուշացումներում նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ 10-ը ոչ մետաղական  ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական ), իսկ  4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2