Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՊԵԿ․ Արդիականացվում է ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը
28/12/2018 12:23
Կիսվել

ՊԵԿ․ Արդիականացվում է ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը

Մշակված արժեքային ցուցիչները հասանելի կլինեն 2019թ. հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

2019թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման նպատակով ներմուծված ավտոմեքենաների (բացառությամբ մինչև 2019թ. հունվարի 1-ը ձեռք բերված ավտոմեքենաները) մաքսային ձևակերպումների վճարման ենթակա գումարի չափը պարզելու համար կոմիտեն առաջարկում է առաջնորդվել ՊԵԿ պաշտոնական կայքէջի (http://www.petekamutner.am)՝ «Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» ենթաբաժնի արժեքային ցուցիչներով: Մշակված արդյունքները տվյալ ենթաբաժնում հասանելի կլինեն 2019 թ. հունվարի 1-ից:

Այսպիսով՝ անձնական օգտագործման նպատակով 2019 թ. հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88