Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Հարավկովկասյան երկաթուղին տարին ամփոփում է ուղևորափոխադրումների և բեռնահոսքի աճով
28/12/2018 12:47
Կիսվել

Հարավկովկասյան երկաթուղին տարին ամփոփում է ուղևորափոխադրումների և բեռնահոսքի աճով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարին հատկանշական էր երկաթուղու համար՝ Ընկերությունը տոնեց Հայաստանում իր գործունեության 10-ամյակը:  

Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականին պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա շեմը գերազանցեց 9,2%-ով, իսկ նետտո բեռնաշրջանառությունը՝ 5,1%-ով:

Երկաթուղային ճանապարհով արտահանման աճը կազմեց 16,7%, բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ավելացել են 19,8%-ով: Նվազել է միայն երկաթուղային ներմուծումը՝ 13%-ով: 

Աճ է գրանցվել նաև գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Տարվա արդյունքներով արձանագրվել է ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը: Սերգեյ Վալկոն նշեց, որ երկաթուղին սպասարկել է 13 210 գնացք, որից 13 048-ը՝ ըստ չվացուցակի: Երկաթուղու տնօրենը հատուկ ընդգծեց 600-ով՝ մինչև 8 744, բեռնատար գնացքների թվի աճը:

– Այս տարի մենք շահագործման հանձնեցինք նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որն այժմ էքսպրեսի ձևաչափով աշխատում է Երևան-Գյումրի-Երևան երթուղում: Գնացքը յուրահատուկ է՝ այն կառուցվել է հատուկ Հայաստանի կարիքների համար, – ասաց Սերգեյ Վալկոն:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականին գծի գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 74 միավոր:

Շարունակվել է նաև գծի առողջացումն ու վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Տարվա ընթացքում կապիտալ վերանորոգվել է 10,8 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղում անցել 100 կմ գիծ, տեղադրվել է 30,5 հազար կոճ, որից 6,1 հազարը՝ նոր փայտե և 20,1 հազար՝ նոր երկաթբետոնե: Շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: 

Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականին փոխադրվել է 384 հազար ուղևոր, ինչը 4,9%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 6,9%, իսկ տեղականում՝ 4,5%:

– Ուզում եմ շնարհակալությունս հայտնել երկաթուղու անձնակազմին: Այս տարվա աշխատանքը բավականին ծավալուն էր, նույնը կլինի 2019-ին: Երկաթուղու կայուն աշխատանքը կախված է մեզանից յուրաքանչյուրից: Հատուկ շնորհակալություն մեր վետերաններին ու երիտասարդներին: Այս տարի մենք շարունակեցինք աշխատանքը վետերանների հետ և վերանորոգեցինք երկաթուղում 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող վետերան Արփիկ Թադևոսյանի բնակարանը, որը երկաթուղում աշխատանքի էր ընդունվել 16 տարեկանում՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Մենք նաև վերանորոգեցինք Սանահինի մանկապարտեզի նոր մասնաշենքը, շարունակեցինք օժանդակել Ֆիոլետովո գյուղի դպրոցին:

Շնորհավորում եմ բոլոր երկաթուղայինների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և խաղաղություն: Շնորհակալություն լավ աշխատանքի համար, – ասաց ՀԿԵ-ի ղեկավարը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9