Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ալեն Սիմոնյանը ԱԺ առաջիկա նիստերին ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ
14/01/2019 12:03
Կիսվել

Ալեն Սիմոնյանը ԱԺ առաջիկա նիստերին ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջիկա նիստերին ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունումը թույլ կտա սպառողին հոսանքի համար ավելի քիչ վճարել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանը խոսեց առաջիկա օրենսդրական նախաձեռնությունների և օրենսդիրում փորձ չունեցող պատգամավորների հետ աշխատանքի մասին:

-Պարոն Սիմոնյան, 7-րդ գումարման Ազգային ժողովը սկսում է իր աշխատանքը, օրենսդիրում աշխատելու փորձ չունեցող պատգամավորներին որո՞նք են եղել Ձեր խորհուրդները, և ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ աշխատանքը:

-Ճիշտն ասած դեռ որևէ մեկին խորհուրդ չեմ տվել, սակայն կարծում եմ, որ մեր գործընկերներն իրավիճակը բավականին արագ կհասկանան և իրենց աշխատանքը բավականին պատվով կկատարեն: Վստահ եմ, որ հեշտ կլինի նրանց հետ աշխատանքը, որովհետև սկզբունքների առումով մեզ մոտ գրեթե ամեն ինչ նույնն է:

-Խոսկացություններ էին շրջանառվում, որ ձեր խմբակցության պատգամավորների համար սեմինարներ էին կազմակերպվում:

-Եթե մենք փորձում ենք այնպես անել, որ մարդն ավելի շատ բան իմանա, ավելի լավ աշխատի, միայն գովելի է: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են դրա մեջ վատ բան գտնել, ուղղակի չգիտեն, թե ինչ է մասնագիտությունը և չգիտեն, թե ինչ է նշանակում աշխատելը: Պատգամավորը պետք է սովորի, օր օրի աճի ու ավելի արհեստավարժ լինի, քանի որ այդ ամենը ծառայելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Ոչ մի ամոթալի բան չկա, որ ես կամ Լենա Նազարյանը պատմենք, թե ԱԺ-ի օրակարգն ինչպես է ձևավորվում, ինչ հնարքներ կան, որ օրենքն ավելի լավ ներկայացնենք: Դա միայն գովելի է:

-Պարոն Սիմոնյան, արդեն ունե՞ք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պատրաստվում եք ներկայացնել նոր խորհրդարանում:

-Այո, ես ունեմ օրենսդրական նախաձեռնություն բուքմեյքերական գրասենյակների հետ կապված: Նախորդ գումարման ԱԺ-ում, հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը ամեն կերպ սաբոտաժ էր անում, ես հետ քաշեցի այն, որպեսզի հիմա մտցնեմ օրակարգ: Կա նաև մի շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն, որը թույլ կտա Հայաստանի սպառողին հոսանքի համար շատ ավելի քիչ վճարել և շատ ավելի խնայել: Թվում է, թե շատ փոքր օրենսդրական փոփոխություն է տեղի ունենալու, բայց դա մեծ փոփոխություն կբերի մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեի համար: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկա նիստերի ժամանակ կմտցնեմ օրակարգ:

-Քանի որ խոսվում է երկու ընդդիմության մասին, «Իմ քայլը» դաշինքի համար «Լուսավոր Հայաստանի՞ն» թե՞ «Բարգավաճ Հայաստանին» եք համարում հակակշռող ուժ:

-Երկուսն էլ ընդդիմություն են: Իսկ այդ գնահատականին արդեն թող իրենք իրենց աշխատանքով արժանանան:

Աննա Գրիգորյան

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12